Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մանդելայի վիճակը խիստ ծանր է

Մանդելայի վիճակը խիստ ծանր է
24.06.2013 | 10:29

Հիվանդանոցում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ծայրահեղ ծանր վիճակում է։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ջեյկոբ Զուման։ Վերջինս այցելել է Մանդելային հիվանդանոցում։ Բժիշկները ասել են, որ վերջին օրերին նախկին նախագահի վիճակը կտրուկ վատացել է։ Զումայի խոսքով՝ բժիշկներն անում են հնարավորը թոքային ինֆեկցիայից տառապող 94-ամյա Մանդելային փրկելու համար։ Տարվա սկզբից ի վեր սա արդեն նրա երրորդ հոսպիտալացումն է։
Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թվականներին։ Նա երկրի առաջին սևամորթ նախագահն էր։

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ